ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը շնորհավորում է ՆԳ նախարարին
Դեկտեմբեր 10,2024 11:22

Սրբուհի Գալյանին պետքարտուղարության 2024թ․ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկների շարքում է
Շնորհավորում ենք Սրբուհի Գալյանին, որը պետքարտուղարության 2024թ․ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկների շարքում է։
ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն Սրբուհի Գալյանին ճանաչում է որպես կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն գործիք կիրառելու համար:
Սրբուհի Գալյանը Հայաստանում Anticorruption Champions Awards-ի առաջին մրցանակակիրն է: