Հովհաննես Բաչկովը 6-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
Դեկտեմբեր 10,2024 14:23
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) 6-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում։
32-ամյա մարզիկը Դուբայում մենամարտեց Տանզանիայի ներկայացուցիչ Սվահիբու Ռամազանի հետ և հաղթեց տեխնիկական նոկաուտով:
Նշենք, որ գյումրեցի բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 6 մենամարտ և տարել նույնքան հաղթանակ:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
