«2025-ին սոլիդ տնտեսական աճ ենք ունենալու․ տրանսպորտի գների փոփոխությունը հաջորդ տարի կարող է մինչև 0.5% գնաճի հանգեցնի»․ԿԲ

ԿԲ-ն այս տարի ակնկալում է 6% տնտեսական աճ, կամ մի փոքր պակաս
Տրանսպորտի գների փոփոխությունը հաջորդ տարի կարող է մինչև 0.5% գնաճի հանգեցնի։ Այս մասին, այսօրԿենտրոնական բանկում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ պատասխանելով հարցին՝ 2025թ. հունվարի 1-ից տրանսպորտի գների բարձրացումը ինչպե՞ս կազդի գնաճի վրա:
Ինչպե՞ս են հունվարի 1-ից տարեկան գնաճի թիրախը 4%-ից նվազեցնում 3%-իերբ միայն տրանսպորտի թանկացումից 0,5% գնաճ է կանխատեսվում, այս հարցին ի պատասխան Մարտին Գալստյանն ասաց. «Մենք թիրախը չենք սահմանում ելնելով այժմեական պատեհությունից: Թիրախը սահմանում ենք մեր ժողովրդի, հասարակության երկարաժամկետ շահերից ելնելով: Հենց դրա համար էլ սահմանում ենք, որ բիզնեսի համար կանխատեսելիության միջավայրը ավելի լավը լինի, եւ երկիրը շատ ավելի հրապուրիչ լինի ներդրումների տեսանկյունից»։
ԿԲ նախագահը նաև նշեց, որ այս տարի ակնկալվում է 6% տնտեսական աճ, կամ մի փոքր պակաս:
Գալստյանի խոսքով․«2025 թվականի համար ակնկալում ենք, որ տնտեսական աճը մեր երկրի պոտենցիալ աճին մոտ թիվ է լինելու՝ 5%-ի շրջանակներում՝ կախված սցենարից: Գնաճային սցենարի դեպքում ավելի բարձր կլինի, մյուս սցենարով ավելի ցածր կլինի: Այսինքն սոլիդ աճ ենք ունենալու 2025-ին»։