Նոր Հաճնի կամրջի երթևեկելի մասը բացվել է երթևեկության համար
Դեկտեմբեր 11,2024 14:53
Նոր Հաճնի կամրջի երթևեկելի մասն այսօր բացվել է երթևեկության համար։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
«Կամրջի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 20-ից դադարեցվել էր երթևեկությունը Հ-6, /Հ-2/-Նոր Գեղի-Եղվարդի տրանսպորտային հանգույց-/Մ-1/ ավտոճանապարհի Հրազդան գետի վրայի կամրջով (Նոր Հաճնի կամուրջ)։
Նորություններ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
11:34 13-12-2025
Բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում գործած անձանց ինքնությունը. ՀՀ ՔԿ
21:44 12-12-2025
