Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Դեկտեմբեր 12,2024 08:30

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի  14-ի ցերեկը, 12-ի գիշերը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-ի ցերեկը, 13-14-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 12-13-ն Արարատյան դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ:

Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, դեկտեմբերի 12-14-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-14-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Screenshot 2024 12 11 142139

Երևան քաղաքում` 

Դեկտեմբերի 13-ի և 14-ի ցերեկը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 12-ին, 13-ի և 14-ի գիշերը սպասվում են տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 12-13-ն առավոտյան ժամերին քաղաքի ցածրադիր հատվածներում հնարավոր է նաև մառախուղ։

Screenshot 2024 12 11 142222

Երևան քաղաքի դեկտեմբերի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`     13.3°C (2010թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`        -14.1°C (1956թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`     0.8°C

Նորություններ