Արաքսի ձախ ափին ապրող աշխատասեր մարդիկ և բաց սահմանների զգայուն թեման
Դեկտեմբեր 11,2024 21:01
Հինավուրց Երվանդաշատ մայրաքաղաքը գտնվել է Երասխաձոր գավառում, Արաքս գետի ձախ ափին: Ժամանակին 50 հազար բնակիչ ունեցող տնտեսական ու մշակութային կենտրոնի հազիվ նշմարվող փլատակներն այսօր գտնվում են Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի մոտ:
Այս սահմանային բնակավայրում այսօր ապրում է շուրջ 780 մարդ։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ, մշակում են իրենց բերքառատ այգիներն ու բանջարանաբոստանային մշակաբույսերի ցանքատարածությունները։ Ջրի հետ կապված խնդիրներ չկան։
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման, բաց սահմանների թեման այնքան զգայուն է, որ միանշանակ պնդելն ու երաշխիք տալն անշնորհակալ գործ են համարում, և այդ հարցի վերաբերյալ գյուղում խիստ տարբեր ու հակասական կարծիքներ կան։
Մանրամասները՝ տեսանյութում։