Գորիսում երիտասարդ աղջիկն ընկել է «Դիտակետ» կոչվող տարածքից
Դեկտեմբերի 12-ին, ժամը 16:24-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորիս քաղաքի «Դիտակետ» կոչվող տարածքից քաղաքացի է ընկել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Դ․Մ․-ն (ծնված 2003 թ.) Նարեկացու փողոցի թիվ 2 հասցեի մոտակա լանջի դիտակետ-հարթակից վայր է ընկել և մոտ 50 մ գլորվել ներքև:
Փրկարարները Դ. Մ․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է Գորիսի բժշկական կենտրոն։ ԲԿ-ից մեր հարցմանը պատասխանեցին, որ կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ, Դ.Մ-ի վիճակը բավարար է, սակայն այս գիշեր կմնա բժիշկների հսկողության տակ։ Ըստ շրջանառվող լուրերի, Դ.Մ.-ն փորձել է ինքնասպան լինել։
Արև Աբելյան