ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ | Region

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Դեկտեմբեր 13,2024 10:43

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը կցորդիչով բեռնատարների համար փակ է, անցանելի՝ անվաշղթաների կիրառման դեպքում։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է՝ միայն անվաշղթաների կիրառման դեպքում։

Դժվարանացանելի են Արագածոտնի մարզի ավտոճանապարհները։

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին, Ախուրյանի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Դիլիջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ 

Վարդենյաց լեռնանցքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն։

Արարատի և Արտաշատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է։ 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Նորություններ