Սարիկ Մինասյանը ստանձնեց Գյումրու քաղաքապետարանի ժամանակավոր կառավարումը
Դեկտեմբեր 13,2024 14:15
«Բալասանյան դաշինք» կուսակցության հրաժարականից հետո Գյումրիում մոտ 2 ամիս կառավարման ճգնաժամ էր ստեղծվել։ Համայնքապետարանի ամբողջ գործունեությունը կաթվածահար վիճակում էր։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս պայմաններում որոշեց անցկացնել նախնական ընտրություններ, որի արդյունքում ՔՊ-ական 6 թեկնածուների կողքին հաղթեց անկուսակցական Սարիկ Մինասյանը։
Նա նախկինում եղել է ՀՀԿ-ական, նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, և այսօր էլ չբացառեց հետագայում ՔՊ-ին իր անդամակցությունը։
Գյումրիում 2025 թ․-ի մարտի 30-ին նշանակվել են ավագանու արտահերթ ընտրություններ։ Մինչ այդ քաղաքը կղեկավարի Սարիկ Մինասյանը, հետո էլ կգլխավորի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։