Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Դեկտեմբեր 15,2024 08:30
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 17-ի և 19-ի ցերեկը, 15-16-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 16-ի ուշ երեկոյան, 17-ի և 19-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում, դեկտեմբերի 16-19-ը՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 15-17-ի գիշերն աստիճանաբար կնվազի ևս 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում`
Դեկտեմբերի 15-16-ին, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 17-ի գիշերը հնարավոր են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 19-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
