Անչափահաս դստերը պարբերաբար բռնության ենթարկած մոր նկատմամբ հանրային նոր քրեական հետապնդում է հարցուցվել | Region

Անչափահաս դստերը պարբերաբար բռնության ենթարկած մոր նկատմամբ հանրային նոր քրեական հետապնդում է հարցուցվել

Դեկտեմբեր 15,2024 18:19

Անցած տարի իրավապահները պարզել են, որ մայրն իր իննամյա դստեր մազերից քաշելով, ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնելով՝ դպրոցից տեղափոխել է իրենց բնակարան, հանել է նրա հագուստը, հագին թողել միայն կիսավարտիքն ու շապիկը և տեղափոխել շենքի բակում գտնվող խորդանոց

Իննամյա դստերը բռնության ենթարկած մոր նկատմամբ հարուցվել է հանրային նոր քրեական հետապնդում։ Այս մասին տեղեկացնում է գլխավոր դատախազությունը։

Հիշեցնենք, 2023 թվականի նոյեմբերին հարուցված քրեական վարույթով պարզվել է, որ Ա.Փ.-ն իննամյա դստեր մազերից քաշելով, ձեռքերով ու ոտքերով մարմնի տարբեր մասերին հարվածներ հասցնելով, միջնակարգ դպրոցից տեղափոխել է իրենց բնակարան, հանել է նրա հագուստը, հագին թողել միայն կիսավարտիքն ու շապիկը և տեղափոխել շենքի բակում գտնվող, իրեն պատկանող խորդանոց: Մոտ 2 ժամ 30 րոպե դստերը պահել է կողպված խորդանոցում՝ ցրտի և մթության պայմաններում:

Ընդ որում, ըստ դատախազության, Ա.Փ.-ն (երեխայի մայրը) պարբերաբար նման գործողություններ է կատարել դստեր նկատմամբ։

Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 29-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Փ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (հանցավորից նյութական կամ այլ կախվածության մեջ գտնվող անչափահասին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):

Ա.Փ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը, իսկ իննամյա դուստրը տեղափոխվել էր երեխաների պաշտպանության կենտրոն:

 Դատախազությունից  հայտնում են, որ դատախազը, Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա, տասնամյա աղջկա մոր՝ Ա.Փ.-ի նկատմամբ 2024 թվականի նոյեմբերի 13-ին հարուցել է հանրային նոր քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 6-րդ և 8-րդ կետերով (հանցավորից նյութական կախվածության մեջ գտնվող անչափահասի նկատմամբ մերձավոր ազգականի կողմից առանձին դաժանությամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):

2024 թվականի դեկտեմբերի 12-ին դատախազը հաստատել է Ա.Փ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել  Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 5-ին տեղեկացրել էր, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել 2014 թվականին ծնված դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած Ա.Փ.-ի նկատմամբ:

Դատախազը, Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա, տասնամյա աղջկա մոր՝ Ա.Փ.-ի նկատմամբ 2024 թվականի նոյեմբերի 13-ին հարուցել է հանրային նոր քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 6-րդ և 8-րդ կետերով (հանցավորից նյութական կախվածության մեջ գտնվող անչափահասի նկատմամբ մերձավոր ազգականի կողմից առանձին դաժանությամբ ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը):

2024 թվականի դեկտեմբերի 12-ին դատախազը հաստատել է Ա.Փ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել  Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Նորություններ