Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Դեկտեմբերի 19-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումների ժամանակ՝ մինչև 25-30 մ/վ արագությամբ, Շիրակում, Կոտայքում և Վայոց ձորում` 15-20 մ/վ արագությամբ:Արարատյան դաշտում և Երևանում ուժեղ քամիներ չեն կանխատեսվում։
Հանրապետության տարածքում`
Դեկտեմբերի 19-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք։ Դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան՝ 4-9 մ/վ, սպասվում է քամու ուժգնացում դեկտեմբերի 19-ի գիշերը՝ 15-20 մ/վ արագությամբ, առանձին շրջաններում՝ մինչև 25-30 մ/վ, դեկտեմբերի 19-ի ցերեկը՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 19-ի գիշերը կբարձանա ևս 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում`
Դեկտեմբերի 19-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն։ Դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևան քաղաքի դեկտեմբերի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 14.4°C (1962թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -15°C (2016թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` -0.4°C