Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը հրապարակել է ՀՀ կուսակցական համակարգը ներկայացնող ինֆոգրաֆիկների շարք
Դեկտեմբեր 24,2024 13:00
Հետաքրքիր փաստեր
Հայաստանում գործում է 116 կուսակցություն, ընդ որում, 2021-2023 թթ. արձանագրվել է կուսակցությունների գրանցման ամենամեծ աճը։
Կուսակցությունների մի մասը շարունակաբար չի ներկայացնում տարեկան հաշվետվություններ։
2022 և 2023 թթ․ ֆինանսական գործունեություն է ծավալել մոտ 30 կուսակցություն։

Ֆինանսական ամենախոշոր մուտքեր և ելքեր ունեցող կուսակցությունների թվում են նաև պետական ֆինանսավորում ստացող կուսակցությունները։

Այս ինֆոգրաֆիկները նախատեսված են ՀՀ կուսակցական համակարգի ավելի թափանցիկ և մատչելի ներկայացման համար։
Ինֆոգրաֆիկ պատկերները պատրաստվել են Շվեդիայի կառավարության աջակցությամբ։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
