Հայտնի են տարվա լավագույն երեք մարզիկները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի հաղթողները որոշվել են ԿԳՄՍՆ կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ:
Քվեարկությանը մասնակցել է նաև Armsport.am-ը, ինչպես նաև այլ մարզական լրագրողներ, որոնք իրականացրել են փակ, գաղտնի քվեարկություն: Արդյունքներն ամփոփել է ԿԳՄՍ նախարարի հրամանով ձևավորված հանձնաժողովը:
Արդյունքները ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Լավագույն 3 մարզիկներ՝ Արթուր Ալեքսանյան, Արթուր Դավթյան, Վարազդատ Լալայան
Լավագույն կին մարզիկ՝ Ալեքսանդրա Գրիգորյան
Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ՝ Գրետա Վարդանյան
Լավագույն թիմ (խաղային մարզաձևեր և շախմատ)՝ Շախմատի հավաքական
Լավագույն երիտասարդ մարզիկ՝ Էմմա Պողոսյան
Վերադարձ մեծ սպորտ և/կամ հայտնություն՝ Հռիփսիմե Խուրշուդյան
Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ՝ Հենրիխ Մխիթարյան
Լավագույն մարզիչ՝ Հակոբ Սերոբյան
Հանդիսատեսի համակրանք անվանակարգում հաղթողը որոշվելու է Telegram հարթակում իրականացվող առցանց քվեարկությամբ, որն ավարտվելու է այսօր ժամը 17:00-ին:
Մրցույթի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով ՀՀ ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին: