«Հիմա 3 նախագահներն ու նրանց ներկայացուցիչները ինչ ասեն, ասեն, թե չասեն, արժեք չունի»․Փաշինյանը կրկին պնդում է, թե 1994-ից ի վեր բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին էր | Region

«Հիմա 3 նախագահներն ու նրանց ներկայացուցիչները ինչ ասեն, ասեն, թե չասեն, արժեք չունի»․Փաշինյանը կրկին պնդում է, թե 1994-ից ի վեր բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին էր

Դեկտեմբեր 24,2024 21:14

Փաշինյանը սոցիալական ցանցում քիչ առաջ գրառում է կատարել, նշելով՝ բանակցությունները կարող էին ունենալ միայն մեկ արդյունք. ԼՂ փաստացի վերադարձը Ադրբեջանի կազմ:  Մենք սա չենք արել եւ ի սկզբանե բանակցային գործընթացի վերոնշյալ շրջանակը կանխորոշած միջազգային հանրությունը պատերազմին լրջորեն չի էլ ընդդիմացել։

ԼՂ հիմնահարցի կարգավորման շուրջ բանակցությունների մասին բանավեճի հրավերները ՀՀ 3 նախագահների մերժումից հետո Նիկոլ Փաշինյանը քիչ  առաջ սոցիալական ցանցերում  կրկին անդրադարձավ այս թեմային։

Փաշինյանը գրել է․«Այսպիսով, 1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին:

Այսինքն՝ բանակցությունները կարող էին ունենալ միայն մեկ արդյունք. ԼՂ փաստացի վերադարձը Ադրբեջանի կազմ:  Մենք սա չենք արել եւ ի սկզբանե բանակցային գործընթացի վերոնշյալ շրջանակը կանխորոշած միջազգային հանրությունը պատերազմին լրջորեն չի էլ ընդդիմացել:  Սա է իրականությունը, ժողովուրդ ջան:

Իսկ թե վերը նշվածը ե՞րբ, ինչու՞, ինչպե՞ս չենք արել, կարո՞ղ էինք անել, թե չէինք կարող, ե՞րբ կարող էինք ու երբ չէինք կարող՝ բոլորովին ուրիշ խոսակցության թեմա է: Լուրջ, խորը եւ համապարփակ թեմա, ինչի մասին հանրության հետ խոսել եմ տարբեր առիթներով եւ ըստ պատեհության էլի կխոսեմ:

Ինչ վերաբերում է երեք նախկին նախագահներին, հիմա նրանք եւ նրանց ներկայացուցիչները ինչ ասեն, ասեն թե չասեն, հասկանալիորեն արժեք չունի: Հարգելի երեք նախկին նախագահներ, եթե բանավեճի հարցում փոշմանեք, ձայն հանեք: Ցտեսություն»:

Հիշեցնենք, որ նախագահները հրաժարվել էին Փաշինյանի  հետ բանավիճել, որից հետո  Փաշինյանը գրել էր, որ, իր խոսքով՝ ընտրում է նախկին նախագահների հետ դեմ դիմաց, առերես կանգնելու եւ խոսելու ճանապարհը․«Առաջարկում եմ նրանց ընդունել այս առաջարկը, հակառակ դեպքում հետեւությունները կմնան ժողովրդին եւ ես ժողովրդին կօգնեմ այդ հետեւությունները անելու գործում»։

 

Նորություններ