Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ է ստացել | Region

Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ է ստացել

Դեկտեմբեր 26,2024 21:45

Իրանի Իսլամական Հանրապետությանը Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) դիտորդ պետության կարգավիճակ է շնորհվել։ Ըստ ТАСС-ի՝ նման որոշում է ընդունվել միավորման գագաթնաժողովում։

ԵԱՏՄ դիտորդ երկրների թվում են նաև Կուբան և Ուզբեկստանը։ Եվրասիական «հնգյակի» մեջ մտնում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։

«Իրանն այժմ դիտորդ երկիր է մեր միավորմանն առընթեր»,- լրագրողներին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահ Բակիտջան Սագինտաևը։

Բացի դրանից, ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ԵԱՏՄ ղեկավարները հաստատել են ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելու որոշումը։

Նորություններ