Կարեն Գիլոյանն այլևս ԿԳՄՍ նախարարի տեղակալը չէ. Ժաննա Անդրեասյան
Կարեն Գիլոյանն այլևս ԿԳՄՍ նախարարի՝ սպորտի գծով տեղակալը չէ: Այս մասին այսօր 2024 թվականն ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Այստեղ, կարծում եմ՝ պատճառները տարբեր են, և կարծում եմ, որ պարոն Գիլոյանը չունի կարիք իր փաստաբանության, որովհետև սպորտի ոլորտում ունի տարիների փորձառություն, կայացած է՝ անկախ որևէ պաշտոնից, և վստահ եմ, որ իր գործունեությունը շարունակելու է սպորտի ոլորտում, և ունենալու ենք նաև բազմաթիվ գործակցության առիթներ: Միևնույն ժամանակ ես նշեցի, որ այս ոլորտում մենք նույնպես գտնվում ենք բարեփոխումների կարևոր փուլում, և թարմ հայացքը երբեք ավելորդ չէ, և, կարծում եմ՝ նոր մոտեցմամբ կկարողանանք այս տարի գրանցել ավելի մեծ արդյունքներ:
Իմ հարաբերությունները պարոն Գիլոյանի հետ չեն փոխվել, դրանք շարունակվում են որպես մարդկային հարաբերություններ՝ անկախ որևէ պաշտոնից»,- նշեց Ժաննա Անդրեասյանը: