Երևանի փոխքաղաքապետ. Վաղը հայտնի կդառնան նոր տրանսպորտային քարտերի վաճառքի վայրերն ու ժամկետները
Վաղը հայտնի կդառնա, թե որտեղ և երբ Երևանի բնակիչները կկարողանան ձեռք բերել տրանսպորտային քարտեր։ Այս մասին հունվարի 8-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։
Նա ասաց, որ փետրվարի 1-ից տրանսպորտը չի գործի ներկայիս տրամաբանությամբ, ուղեվարձը 100 դրամ չի լինի։ Գրիգորյանը հավելեց, որ նոր համակարգին անցնելուց հետո քաղաքացիները տոմս ձեռք բերելիս եւս երեքը նվեր կստանան։ Նրա խոսքով, ներկայիս մեկանգամյա տոմսերը չեն կարող երկար ժամանակ գործել, և այդ պրակտիկան կիրառվում է աշխարհի շատ քաղաքներում։
«Եթե քաղաքացիները ցանկանում են երկարաժամկետ (30 օր վավերականությամբ) տոմս գնել, ապա պետք է փաթեթ ձեռք բերեն տոմսերի միասնական համակարգի transport.yerevan.am կայքում կամ գնեն առնվազն 10 տոմս Telcell հավելվածի կամ Telcell-ի տերմինալների միջոցով»,- ընդգծեց նա: Պաշտոնյան զարմանք հայտնեց, որ սա նորություն է դարձել անգամ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամների համար։
Գրիգորյանը վստահեցրեց, որ տոմսերի վավերականության ժամկետը կրճատելու որոշում Telcell-ը չի կայացրել։ «Ամբողջ գումարը գնում է քաղաքապետարանի բյուջե, և ընկերությունը ֆինանսական շահագրգռվածություն չունի նվազեցնելու (տոմսերի վավերականության ժամկետը-խմբ.)»,- նշեց նա։