Կալիֆոռնիայում հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ՀՀ ԱԳՆ
Հունվար 09,2025 21:02
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում hունվարի 7-ից բռնկված հրդեհների հետևանքով զոհվածների թվում, այս պահին ունեցած տեղեկություններով, ՀՀ քաղաքացիներ չկան: Լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն աշխատում է բնականոն ռեժիմով, իրականացվում է հյուպատոսական ընդունելություն»,- նշել են ՀՀ ԱԳՆ-ից։