Գորիսում ծառերը ծաղկել են
Հունվար 13,2025 10:59
Դեռ ձմեռը չի կիսվել, բայց Գորիսում արդեն գարնան շունչն է զգացվում։ Չորացած տերևների տակից կանաչն աչքով է անում, հոնին բողբոջել է, իսկ սալորենին արդեն ծաղկել։
Մարդիկ գյուղատնտեսական աշխատանքներին են պատրաստվում, ընտանի կենդանիները վայելում են արևի ջերմությունը, իսկ երեխաներն անհամբեր սպասում են ձյան գալուստին։
Թեև հունվարի առաջին տասնօրյակը նոր է լրացել, ու ձմռան ավարտին մոտ 50 օր կա, բայց գարունն արդեն հյուր է եկել Սյունիք։ Ի դեպ` Գորիսում այս ձմռանը դեռ ձյուն չի տեղացել։
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
