Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հունվար 14,2025 08:30

Հանրապետության տարածքում` 

Հունվարի 14-ին, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 15-17-ը, 18-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն։ Հունվարի 14-15-ը Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում սպասվում է մառախուղ, ճանապարհներին` մերկասառույց։

Քամին` հյուսիսարևմտյան՝ 2-4 մ/վ, հունվարի 17-18-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։

Օդի ջերմաստիճանն հունվարի 15-16-ը հատկապես գիշերային ժամերին կբարձրանա 5-7 աստիճանով։

Հհ 13.01

Երևան քաղաքում` 

Հունվարի 14-ին, 17-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-16-ը հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։

Երևան 13.01

Երևան քաղաքի հունվարի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան`    10.7°C (1955թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան`    -25.2°C (2008թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան`    -4.3°C

Նորություններ