Զախարովան անդրադարձել է ներքին անձնագրերով ՌԴ քաղաքացիների՝ Հայաստան մուտք գործելու հարցին. ԳԱԼԱ | Region

Զախարովան անդրադարձել է ներքին անձնագրերով ՌԴ քաղաքացիների՝ Հայաստան մուտք գործելու հարցին. ԳԱԼԱ

Հունիս 03,2016 12:07

«Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը Գերմանիայի ներքին գործն է»: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«ՌԴ Պետդուման համապատասխան հայտարարություններ տվյալ հարցով ընդունել է շատ վաղուց, որը վերահաստատվել է: ՌԴ դիրքորոշումը տվյալ հարցի շուրջ շատ հստակ է: Այսօրվա դրությամբ կարելի է ասել, որ Ռուսաստանի դիրքորոշմանը մոտեցավ և Գերմանիան»,- նշել է ռուսաստանցի դիվանագետը:

Պատասխանելով ԳԱԼԱ-ի հարցին՝ Զախարովան անդրադարձել է նաեւ ներքին անձնագրերով ՌԴ քաղաքացիների՝ Հայաստան մուտք գործելու հարցին:

Գոռ Ալեքսանյան

ք. Մոսկվա

 

Նորություններ