«Ինչպես անել, որ այլեւս արյուն չհեղվի». Մ. Զախարովան ԳԱԼԱ-ի թղթակցին ներկայացրել է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը | Region

«Ինչպես անել, որ այլեւս արյուն չհեղվի». Մ. Զախարովան ԳԱԼԱ-ի թղթակցին ներկայացրել է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը

Մայիս 12,2016 12:16

Այսօր ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է, որ հաջորդ շաբաթ Վիեննայում նախատեսվում է Սերժ Սարգսյան — Իլհամ Ալիեւ հանդիպումը:

Քննարկումներին կարող են միանալ նաեւ ՌԴ, Ֆրանսիայի եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները: «Հիմնական նպատակը խորհրդատվություններն են, որ փորձ կատարվի ամրապնդել կրակի դադարեցման ռեժիմը, նվազեցնել ռազմական ռիսկերը, պայմանավորվել վստահության կոնկրետ միջոցների հստակեցման մասին»,- հայտարարել է Զախարովան:

Այնուհետ ռուսաստանցի դիվանագետը պատասխանել է ԳԱԼԱ-ի մոսկովյան թղթակցի հարցին, որը վերաբերում էր ՀՀ-ում ՌԴ դեսպանի՝ մայիսի 9-ին տված հարցազրույցի բովանդակության հստակեցմանը եւ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի գործարքների ներկա փուլին: Զախարովան հանգամանորեն ներկայացրել է ՌԴ պաշտոնական դիրքորոշումն այդ հարցի շուրջ:

Նորություններ