Ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա
Մարտ 04,2025 15:00
Ավելի վաղ կալանավորվել էին քաղաքապետարանի մի քանի ներկա և նախկին պաշտոնյաներ
«Դեռևս նախորդ ամիս Երևանի քաղաքապետարանի պաշտոնյանների ձերբակալությունից հետո, նշված գործի շրջանակում այսօր ձերբակալվել է Երևանի քաղաքապետարանի ևս մեկ պաշտոնյա»,-այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Ավելի վաղ կալանավորվել էին Երևանի քաղաքապետարանի երկու պաշտոնյաներ՝ հասարակական կարգի պահպանության ղեկավար Արամ Գյուլզադյանն ու հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Միքայել Ղիմոյանը:
Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության նախկին ղեկավար Ռոբերտ Դարբինյանը և նրա տեղակալ Արամ Այվազյանն ավելի վաղ էին կալանավորվել։Նրանք մեղադրվում են կաշառք ստանալու, տալու և օժանդակելու մեջ:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
