Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետությունում սպասվում են տեղումներ, որոշ հատվածներում՝ առատ ձյուն | Region

Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետությունում սպասվում են տեղումներ, որոշ հատվածներում՝ առատ ձյուն

Նոյեմբեր 29,2026 15:23

Միջերկրական ծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ նոյեմբերի 29-ի երեկոյան ժամերից և նոյեմբերի 30-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։

Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային շրջաններում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային շրջաններում, ինչպես նաև Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումները կլինեն ձյան տեսքով։ Առանձին հատվածներում սպասվում է առատ ձյուն։

Վարորդներին հորդորում ենք ձյան պայմաններում ցուցաբերել առավելագույն զգոնություն:

Նորություններ