ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրություններին մասնակցության տվյալները՝ ժամը 14:00-ի դրությամբ
Նոյեմբեր 29,2026 16:11
ԿԸՀ-ն ներկայացրել է նոյեմբերի 29-ին անցկացվող ՏԻՄ ընտրություններին մասնակցության ցուցանիշները՝ ժամը 14:00-ի դրությամբ։
Ըստ ԿԸՀ տվյալների՝
- Արագածոտնի մարզի Աշտարակ համայնք՝ 20.51%
- Արագածոտնի մարզի Ապարան համայնք՝ 36.82%
- Արմավիրի մարզի Բաղրամյան համայնք՝ 35.45%
- Արմավիրի մարզի Մեծամոր համայնք՝ 15.43%
- Գեղարքունիքի մարզի Սևան համայնք՝ 44.27%
- Լոռու մարզի Սպիտակ համայնք՝ 32.95%
- Շիրակի մարզի Ամասիա համայնք՝ 42.50%
- Շիրակի մարզի Աշոցք համայնք՝ 28.37%
- Սյունիքի մարզի Կապան համայնք՝ 40.51%
- Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք՝ 37.99%
- Արագածոտնի մարզի Արևուտ համայնք՝ 40.49%
- Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնք՝ 68.49%։
Ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Մեծաձորում՝ 68.49%, իսկ ամենացածրը՝ Մեծամորում՝ 15.43%։
