ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ ցանկացած ձևաչափով, որին կհամաձայնեն կողմերը. պետքարտուղարություն
Օգոստոս 17,2024 12:32
ԱՄՆ-ը պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ ցանկացած ձևաչափով, որին կհամաձայնեն կողմերը, և որտեղ նրանք կարող են առաջընթաց գրանցել: Այդ մասին հայտարարել են ԱՄՆ պետքարտուղարությունից՝ ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցման՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի ապագայի և դրա շուրջ ամերիկյան կողմի դիրքորոշման հետ:
«Միացյալ Նահանգների կառավարությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրին։ Մենք պատրաստ ենք աշխատել երկու կողմի հետ ցանկացած ձևաչափով, որի շուրջ կողմերը կարող են գալ համաձայնության և որտեղ կարող են գրանցել առաջընթաց»,- հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից:
Նորություններ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
11:34 13-12-2025
Բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում գործած անձանց ինքնությունը. ՀՀ ՔԿ
21:44 12-12-2025
