Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Օգոստոս 18,2024 08:30
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 18-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 18-ին, 20-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 16-20մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 18-19-ին, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հյուսիարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում օգոստոսի 18-ին, 20-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։