Ջրամբարի մի կողմում Ադրբեջանն է, մյուսում՝ Հայաստանը. Բերքաբերի հողերը ադրբեջանցիներն են մշակում
Մայիս 23,2023 20:24
Ջողասի ջրամբարի մի կողմում Ադրբեջանն է, մյուսում՝ Հայաստանը, Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբերը, որը սահմանակից է ադրբեջանական չորս գյուղերի: Գյուղի շուրջ 900 հա վարելահող ադրբեջանցիներն են մշակում: Բերքաբերից ոչ միայն ադրբեջանական դիրքերն են տեսանելի անզեն աչքով, այլ նաև գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող ադրբեջանցիները… Սահմանազատման դեպքում հետ կստանա՞ն ադրբեջանցիների կողմից օկուպացված հողերը. սա է բերքաբերցիների հարցադրումն՝ ուղղված Հայաստանի իշխանություններին: Գյուղի հիմնական հողերն են հակառակորդի ձեռքում, իրենք տնամերձերն են մշակում: Իսկ արոտավայր առհասարակ չկա: