Իրանը և Հայաստանը կարևորում են տարածաշրջանում և սահմաններում կայունության և անվտանգության հաստատումը | Region

Իրանը և Հայաստանը կարևորում են տարածաշրջանում և սահմաններում կայունության և անվտանգության հաստատումը

Օգոստոս 19,2024 15:11

Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին հերթական ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է լրագրողների այն հարցին, թե ինչպես է Իրանը վերաբերում ԱՄՆ-ի կողմից Հայաստանին զենքի վաճառքին․ «Ինչպիսի՞ն է Իրանի արձագանքը այս հարցում»։

Քանանին հերքել էայդ ամենը ևընդգծել. «Ձեր նշածի վերաբերյալ ոչ մի փաստական տեղեկություն չունեմ և հրապարակված լուրերի հիման վրա չեմ կարող մեկնաբանել»։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը անդրադարձել է նաև հայ-իրանական հարաբերություններին․

«Կարևոր հարց է այն, որ Իրանի և Հայաստանի հարաբերությունները բարեկամական ևկառուցողական են, և երկու երկրներն ունեն ընդհանուր կամք՝ զարգացնելու համակողմանի հարաբերություններ։ Իրանը և Հայաստանը կարևորում են տարածաշրջանում ևսահմաններում կայունության ևանվտանգության հաստատումը»։

Դիվանագետն, ի պատասխան հարցադրմանը, նշել է, որ չենմեկնաբանում հայ-ամերիկյան հարաբերությունները, բայց տարածաշրջանում ԱՄՆ դերին թերահավատորեն են մոտենում․
«Թերահավատորեն ենք վերաբերում տարածաշրջանում ԱՄՆ-ի դերին, հատկապես՝ այսերկրի ռազմական ներկայությանը։ Դա վերաբերում է պատմական իրողությանը՝ տարածաշրջանի երկրներում ամերիկյան կառավարության ապակայունացնող գործունեությանը»,- հայտարարել է Նասեր Քանանին:

Նորություններ