ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի առջև պարտավորությունները մնում են անփոփոխ. ՌԴ ԱԳՆ | Region

ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի առջև պարտավորությունները մնում են անփոփոխ. ՌԴ ԱԳՆ

Օգոստոս 20,2024 11:58

ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի առջև պարտավորությունները մնում են անփոփոխ՝ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը РИА Новости-ին տված հարցազրույցում։

Նա նշել է, թե Հայաստանի համար կայունության այլընտրանքային երաշխավորներ չկան՝ բացի ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից։

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի աշխատանքին Հայաստանի մասնակցությանը, ապա այժմ Երևանում գերակշռում է նման փոխգործակցությունից հեռանալու գիծը»,- նշել է դիվանագետը, կարծիք հայտնել, թե, իբր, դա հակասում է Հայաստանի ժողովրդի շահերին։

Նա անդրադարձել է նաև ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը, նշել՝ Հայաստանին ձեռնտու է անդամակցությունը Միությանը։

«Մոսկվայի և Երևանի հարաբերությունները ԵԱՏՄ շրջանակներում հիմնված են փոխշահավետ համագործակցության վրա։ Պետք չէ փորձագետ լինել տնտեսության կամ քաղաքականության ոլորտում՝ ակնհայտը նկատելու համար. Միությունը ձեռնտու է Երևանի համար, շատ առումներով հենց նրա շնորհիվ է, որ Հայաստանում տնտեսական աճի տեմպերը տպավորիչ դրական դինամիկա են ցույց տալիս, որով քչերը կարող են պարծենալ»,- ասել է Աղասանդյանը։

Նորություններ