Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Օգոստոս 21,2024 08:30
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 24-25-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-18մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 24-25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում օգոստոսի 20-ին, 24-25-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 21-23-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքի օգոստոսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 38.8°C (2015թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան 10.9°C (1987թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 24.6°C