Իրանի խորհրդարանը հաստատել է կառավարության ամբողջական կազմը | Region

Իրանի խորհրդարանը հաստատել է կառավարության ամբողջական կազմը

Օգոստոս 21,2024 22:11
Իրանի խորհրդարանը հաստատել է կառավարության ամբողջական կազմը:

Գործակալության տվյալներով՝ նոր 14-րդ կառավարության նախարարների բոլոր առաջարկված թեկնածությունները կարողացել են ստանալ խորհրդարանի վստահության քվեն և հաստատվել են պաշտոններում:

Ըստ այդմ՝ Արտաքին գործերի նախարար է դարձել Աբբաս Արաղչին, որը 2017-2021 թվականներին աշխատել է որպես արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալ և երկար ժամանակ բանակցություններ է վարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ:

Պաշտպանության նախարար է դարձել գեներալ-մայոր Ազիզ Նասիրզադեն, որ մինչ այժմ զբաղեցնում էր Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնը և բազմիցս այցելել է ՌԴ:

Նախորդ կառավարության միակ նախարարը, որ պահպանում է իր պորտֆելը, հետախուզության նախարարության ղեկավար Էսմայիլ Խաթիբն է:

Հիշեցնենք՝ Փեզեշքիանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել կառավարության թեկնածուների ցուցակը օգոստոսի 11-ին:

Նորություններ