Սանահին կայարանի` քանդման ենթակա շենքի բնակիչները հրաժարվում են լքել տները. փոխհատուցումը քիչ է | Region

Սանահին կայարանի` քանդման ենթակա շենքի բնակիչները հրաժարվում են լքել տները. փոխհատուցումը քիչ է

Օգոստոս 22,2024 17:24

Դեռևս հուլիսի 4-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ որոշում էր կայացվել ամբողջովին  փոխհատուցել Լոռու և Տավուշի մարզերում մայիսյան հեղեղումներից տուժած անձանց կորուստները: Նշվում էր, որ կտրվի բնակարանի գնման վկայագիր, կամ կփոխհատուցվեն տան վերանորոգման գումարն ու կենցաղային առաջնային գույքի վնասները։

Նիկոլ Փաշինյանն անձամբ էր հայտարարել, որ գույքի փոխհատուցման համար առաջին գոտու յուրաքանչյուր բնակարանատիրոջ կհատկացվի 1 մլն 200 հազար դրամ, 2–րդ գոտում՝ 800 հազար դրամ:

Առաջին գոտում ընդգրկված են Այրում բնակավայրը և Ալավերդի համայնքն իր բոլոր բնակավայրերով, և տեղաբնակները պետք է ստանան 60 հազար դրամ բնակարանի 1 քառ. մետրի վերանորոգման համար։ Մինչ օրս, սակայն, աղետից տուժած որևէ քաղաքացի փոխհատուցում չի ստացել:

Հեղեղումների ժամանակ Սանահին կայարանի մի քանի շենքերի 1-ին հարկի բնակարանները ջրածածկ էին եղել, բնակիչները՝ կորցրել ամբողջ գույքը: Այժմ այդ շենքերից մեկը ենթակա է ապամոնտաժման, սակայն, բնակիչների պնդմամբ, որպես փոխհատուցում առաջարկած գումարը շատ քիչ է:

 

Նորություններ