Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 24-25-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 23-28-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-18մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 26-ին կեսօրից հետո, 24-25-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 27-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Օգոստոսի 23-28-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 24-25-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։
Երևան քաղաքի օգոստոսի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 38.0°C (2017թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան 12.7°C (1993թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 24.3°C