Կապանում հյուպատոսություն բացելու ՌԴ ԱԳՆ դիվանագետները Փարամազյանի հետ քննարկում են ունեցել
Օգոստոսի 21-ին Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու ՌԴ ԱԳՆ առաջապահ խմբի դիվանագետները Սյունիքում Ռուսական տան նախագծերի համակարգող Լ.Ա. Աղախանյանի հետ հանդիպեցին Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի հետ: հայտնում են Ռուսական տան մամուլի ծառայությունից։
Զրույցի ընթացքում խմբի ղեկավար Ս.Ա. Չաշիխինը խոսեց տարբեր ոլորտներում համագործակցության խթանման ուղղությամբ տարվող աշխատանքների, ինչպես նաև առաջիկա միջոցառումների մասին, դրանց մասնակցելու հրավիրեց Քաջարանի ներկայացուցիչներին:
Համայնքի ղեկավարը հետաքրքրություն է հայտնել մշակութային և հումանիտար ակցիաների անցկացման համար քաղաքի հարթակների գործարկման հարցում, շեշտադրումներ է դրել Ռուսաստանի քաղաքների հետ միջհամայնքային կապերի զարգացման ուղղությամբ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել սեպտեմբերի սկզբին հանդիպում անցկացնել Քաջարանի երիտասարդների և հասարակության ներկայացուցիչների հետ: