Դատարկվող Վարդահովիտ գյուղը՝ 7 աշակերտ ունեցող դպրոցով, առանց խանութի և բուժանձնակազմի
Օգոստոս 24,2024 21:01

Վայոց Ձորի մարզի Վարդահովիտ գյուղը մարզկենտրոն Եղեգնաձորից շատ հեռու չէ՝ ընդամենը 19 կմ: Բայց դա գյուղին զարգացման որևէ առավելություն չի տալիս: Վիճակն այնպիսին է, ինչպես ավելի քան 30 տարի առաջ էր. քանդված ճանապարհներ, կրթամշակութային օբյեկտների բացակայություն, բուժօգնության անհասանելիություն և այլն:
Վարդահովիտում ամռանը 25 ընտանիք է ապրում, ձմռանը՝ 7: Մեծամասնությունն այստեղ գալիս է գարնանը, անասուններին արտագնա արոտներ են բերում: Խոշորացված Եղեգիս համայնքի կազմում է Վարդահովիտը: Դպրոցի միակ առաջին դասարանցի Էլինայի, Շատին գյուղից ամառանոց եկած Սաթենիկ Ադամյանի և նրա 5 թոռնիկների, նաև այս գյուղերի մշտական բնակիչներ դարձած արջերի մասին է REGIONS TV-ի մեկօրյա նկարահանումը Վարդահովիտում:
Նորություններ

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են. Տեղի համայնքապետ
22:05 06-06-2025

Անչափահասների՝ ադրբեջանական կողմում հայտնվելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
20:27 06-06-2025

Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում
12:02 06-06-2025