Եղեգնաձորյան «Ֆեստիվառը» լի էր անակնկալներով
Օգոստոս 25,2024 15:35
«Ֆեստիվառի» այս տարվա վերջին կանգառը Եղեգնաձորն էր:
Տոնական օրվա ընթացքում ելույթ ունեցան Վայոց ձորի տաղանդաշատ արտիստները, տոնավաճառում ներկայացվեցին մարզի արտադրողների ապրանքները, նաև խեցեգործության և ծղոտագործության վարպետաց դասեր անցկացվեցին:
Փառատոնի շրջանակում գործել է նաև անվճար երթուղի դեպի հայտնի հուշարձաններ՝ Մագելանի քարանձավ և Նորավանք։
Օրն ավարտվեց Եղեգնաձորի քաղաքային ամֆիթատրոնում՝ Լադանիվա խմբի շքեղ համերգով, որի վոկալիստը եղեգնաձորցի Ժակլին Բաղդասարյանն է:
Նկարահանումները՝ հեռախոսով
Արևիկ Դանիելյան