Գողթանիկ գյուղում մեղրն առատ է, արջերը՝ կուշտ, մեղվապահները՝ շվարած
Օգոստոս 27,2024 21:01
Գողթանիկը քարուքանդ ճանապարհներով, ցրտաշունչ ձմեռներով, չորային կլիմայով գյուղ է, որը Վայոց Ձորի մարզկենտրոն Եղեգնաձորից հեռու է 30 կմ: Եղեգիս խոշորացված համայնքի կազմում է։ Ալպիական մարգագետիններով հարուստ այս բնակավայրում մեղվաբույծները շատ են: Համբարձում Սամվելյանը նրանցից մեկն է, երկար տարիների մեղվապահը մեղուների վարքագիծը շատ լավ գիտի:
Ասում է, հատուկ ազդանշանային համակարգի օգնությամբ են մեղուներն աշխատում, որոնք մեկ մեղվաընտանիքում 80․000-ից ավելի են։ Մեղուների կենսակերպի, մեղվապահության զարգացման հնարավորությունների ու ոլորտի այլ խնդիրների մասին է պատմում նա, իսկ REGIONS TV-ի տեսախցիկը ֆիքսում է մեղվաընտանիքում տեղի ունեցող կարևոր իրադարձությունը․մեղվի ձագատվությունը։