«Ինչո՞ւ չեն թողնում 2 կոպեկ աշխատենք». Գորիսեցի տաքսիստները դիմում են իշխանություններին | Region

«Ինչո՞ւ չեն թողնում 2 կոպեկ աշխատենք». Գորիսեցի տաքսիստները դիմում են իշխանություններին

Սեպտեմբեր 02,2024 16:05

Սեպտեմբերի 1-ից բոլոր տեսակի տաքսի ծառայություններ մատուցողները պետությանը հաշվետվություն պետք է ներկայացնեն ու տուրքեր վճարեն: Նոր կարգավորումներով բոլոր տաքսիստները ուղևորներին էլեկտրոնային ՀԴՄ կտրոն պետք է տրամադրեն և յուրաքանչյուր պատվերի համար ֆիքսված տոկոսադրույքով տուրքեր վճարեն:

Եթե պատվերը կանխիկ վճարումով լինի, կգանձվի ուղևորության ընդհանուր արժեքի 2 տոկոսը, անկանխիկի դեպքում՝ 1.5 տոկոսը։ 1000-դրամանոց ուղևորության պետտուրքը 15-20 դրամ կկազմի։ Տոկոսներն աստիճանաբար կբարձրանան և 2026թ.-ին կհասնեն համապատասխանաբար 5 և 4 տոկոսի։

Նոր որոշումը դժգոհություն է առաջացրել տաքսի ծառայություններ մատուցողների շրջանում: Առաջին բողոքի ակցիան է անցկացվել կառավարության շենքի դիմաց:

Գորիսում նույնպես տաքսու վարորդներն անհանգիստ են, զարմացած ու զայրացած: Նրանց խոսքերով՝ օրվա ընթացքում 1000-2000 դրամ են վաստակում, հազիվ հաց ու դեղորայք են կարողանում գնել: Դիմում են իշխանություններին՝ որոշումը վերանայելու հորդորով:

Նորություններ