Ստամբուլում քրդերեն խոսելու համար գործարար է սպանվել | Region

Ստամբուլում քրդերեն խոսելու համար գործարար է սպանվել

Սեպտեմբեր 02,2024 22:13

Օգոստոսի 1-ին Ստամբուլում ռասսայական խտրականության հողի վրա սպանություն է տեղի ունեցել:

Սպանված անձն Իրաքի Դուհոք քաղաքի բնակիչ, ազգությամբ քուրդ գործարար Հաքիմ Լոքմանն է:

Լոքմանը Ստամբուլի սրճարաններից մեկում հեռախոսով քրդերեն խոսելու համար ավելի քան 10 անձի կողմից ենթարկվել է խմբակային ծեծի, ապա դանակով հարված ստացել սրտին:

Նշվում է, որ Ստամբուլի քաղաքապետարանը սպանության հանգամանքները պարզելու նպատակով հանձնաժողով է ձևավորել, իսկ Ստամբուլում Իրաքի գլխավոր հյուպատոսարանի աշխատակից Թահիր Ռեսուլը պատրաստվում է տեղի ունեցածի մասին ավելի մանրամասն տեղեկություններ հավաքել՝ այցելելով դատաբժշկական ինստիտուտ:

Սպանության մասին դատապարտողական գրառում է կատարել Թուրքիայի «Մարդու իրավունքների ասոցացիան»՝ (İHD) պահանջելով հնարավորինս արագ բացահայտել հանցագործների ինքնությունը:

 

ermenihaber.am

Նորություններ