Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Սեպտեմբեր 04,2024 08:30

Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 4-ին, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 5-ին երեկոյան ժամերին, 6-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 4-5-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Սեպտեմբերի 4-ին, 7-ի ցերեկը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ին, 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 3-5-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Երևան քաղաքի սեպտեմբերի 4-ի  բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան      36.9°C (2010թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճա           10.6°C (1961թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան    22.8°C

Նորություններ