Դատական նիստ՝ Առուշ Առուշանյանի գործով. դատարանի առջև հավաքած են նրա աջակիցները
Սեպտեմբեր 03,2024 16:28
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում քննվել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին ազատազրկելու՝ Պրոբացիայի ծառայության պահանջը:
Դատարանի առջև հավաքած են նրա աջակիցները, որոնք «Քարահունջը, Որոտանը, Վերիշենը, արցախցիները Առուշանյանի կողքին են» գրառումներով պաստառներ են պարզել՝ իրենց աջակցությունը հայտնելով գործող քաղաքապետին։
Առուշ Առուշանյանի փաստաբանները փաստարկներ են ներկայացրել՝ նշելով, որ Պրոբացիայի ծառայության պահանջը հակաօրինական է։
Դատական նիստը հետաձգվել է մինչև սեպտեմբերի 10-ը, ժ. 11։00-ն:
Նորություններ
Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր
11:26 11-05-2026
Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 3-րդ անձին է մեղադրանք ներկայացվել․ ՔԿ
22:02 08-05-2026
