Երևանը դե յուրե մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ. Զախարովա
Սեպտեմբեր 04,2024 13:47
Երևանը դե յուրե մնում է ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ և պահպանում է համապատասխան իրավունքներն ու պարտականությունները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում կայացած ճեպազրույցում։
«Իրականում Հայաստանի ղեկավարությունը հավատարիմ է նման փոխգործակցությունից հետ կանգնելու գծին, ինչը, մեր կարծիքով, հակասում է հայ ժողովրդի շահերին։ Ակնկալում ենք, որ ի շահ Հայաստանի և, ընդհանրապես, ամբողջ տարածաշրջանի ապագա անվտանգության, ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի հետ մեր գործընկերությունը լիարժեք կվերականգնվի»,- հայտարարել է Զախարովան:
Նորություններ
Հայաստանն ընտրվել է ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի կազմակերպչական կոմիտեի անդամ
11:34 13-12-2025
Բացահայտվել է Միհրան Հակոբյանի նկատմամբ հարձակում գործած անձանց ինքնությունը. ՀՀ ՔԿ
21:44 12-12-2025
