Հայ հրաձիգները հերթական մեդալներն են նվաճել ԵԱ-ի վերջին օրը
Սեպտեմբեր 04,2024 14:14
Չեխիայի Պլզեն քաղաքում ավարտված վազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը ևս մեդալաշատ է եղել հրաձգության Հայաստանի թիմի համար։
Գոհար Հարությունյան – Լիլիթ Մկրտչյան – Արուսյակ Գրիգորյան թիմային եռյակը 50մ խառը վազք մրցաձևում 1086 միավոր արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր։
Գոռ Խաչատրյանը 50մ խառը վազք մրցաձևի երիտասարդների անհատական պայքարում 388 միավորով նվաճել է ոսկե մեդալ։
Գոռ Խաչատրյան – Հայկ Մինասյան – Համլետ Կարենյան եռյակը 50մ խառը վազք մրցաձևի երիտասարդների թիմային պայքարում 1107 միավորով դարձել է արծաթե մեդալակիր։
50մ խառը վազք մրցաձևի երիտասարդների թիմային պայքարում Մարի Ղազարյան – Անահիտ Սարգսյան – Աիդա Ազատյան եռյակը 1036 միավոր արդյունքով արժանացել է արծաթե մեդալի։