Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 5-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 6-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 5-ի երեկոյան ժամերին, 6-ին, 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-6-ին հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։
Երևան քաղաքի սեպտեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ
- Օդի առավելագույն ջերմաստիճան 36.0°C (2010թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճա 5.8°C (1997թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան 22.5°C