Հայաստանի հավաքականը զբաղեցրել է չորրորդ տեղը. ըմբշամարտի Մ20 ԱԱ
Սեպտեմբեր 05,2024 21:25
Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում ընթացող Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում իրենց ելույթներն ավարտել են հունահռոմեական ոճի ըմբիշները։
Հայաստանի հավաքականը զբաղեցրել է չորրորդ տեղը։
Փոխչեմպիոն է դարձել Աշոտ Խաչատրյանը, իսկ Յուրիկ Հովեյանը նվաճել է բրոնզե մեդալ։
Սեպտեմբերի 6-ին պայքարի մեջ կմտնեն ազատ ոճայինները։