Պավել Դուրովին արգելվում է լքել Ֆրանսիան մինչև 2025 թվականի մարտ ամիս | Region

Պավել Դուրովին արգելվում է լքել Ֆրանսիան մինչև 2025 թվականի մարտ ամիս

Սեպտեմբեր 05,2024 23:03

«Տելեգրամ»-ի համահիմնադիր Պավել Դուրովին արգելվում է լքել Ֆրանսիան մինչև 2025 թվականի մարտ ամիս։ Այս մասին գրել է «Paris Match» ամսագիրը։

39-ամյա Դուրովը ձերբակալվել էր Փարիզից դուրս գտնվող Լե Բուրժե օդանավակայանում, նրան մեղադրանք է առաջադրվել մի քանի հանցագործությունների համար՝ կապված հաղորդագրությունների հավելվածում ենթադրյալ անօրինական գործունեության հետ:

Դատարանը նրան ազատ է արձակել 5 միլիոն եվրո գրավի դիմաց՝ առանց Ֆրանսիայի տարածքը լքելու իրավունքի։ Նշվում է, որ նշանակված 5 միլիոն եվրո գրավը Դուրովը կարող է վճարել նաև մաս-մաս։

 

Նորություններ