Հակառակորդը 100 մետրի վրա է, մեզ տեսնում են. որոտանցիներն առկա իրավիճակի մասին
Մայիս 09,2022 21:50
44-օրյա պատերազմը անվտանգային մարտահրավերների առաջ կանգնեցրեց մեզ: Թշնամին մոտեցավ Հայաստանի սահմաններին, որոշ հետվածներում նաև ներխուժեց ՀՀ սուվերեն տարածք:
Սյունիքում կառուցվող վեց այլընտրանքային ճանապարհից մեկը Խոտ-Որոտան ճանապարհն է։ Այլընտրանքային ճանապարհի երկարությունը մոտ 10 կմ է, որն այժմ հիմնանորոգման փուլում է, և հաճախ սողանքի պատճառով այն փակվում է, և մարդիկ ոչ միայն Գորիս, այլև իրենց կողմից մշակվող հողամասեր չեն կարողանում հասնել։
Պատերազմից հետո որոտանցիների մեծ մասն այլևս անասնապահությամբ չի զբաղվում, վաճառել են անասունները և այգիներ են մշակում, սակայն սողանքի և հակառակորդին անցած ոռոգման համակարգի պատճառով ևս առաջանում են խնդիրներ։