Հարժիսում կյանքը դժվար է, շատերն են հեռանում. տարեցներին մնում է հաշվել գյուղից հեռացող երիտասարդների թիվը
Հարժիսը Սյունիքի մարզի հնագույն բնակավայրերից է։ Այդ են վկայում գյուղում և շրջակայքում գտնվող քարայրերը, դամբարանադաշտերը, միջնադարյան գյուղատեղիները, եկեղեցիները, ամրոցն ու հին կամուրջը։ Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են անասնապահությունն ու դաշտավարությունը:
Հարժիս գյուղը դասվում է ծերացողների շարքին. տեղացի տասնյակ երիտասարդներ տեղափոխվել են ՀՀ և արտերկրի տարբեր բնակավայրեր: Ըստ պաշտոնական տեղեկագրի՝ գյուղն ունի 831 բնակիչ:
Հարժիսում բազմաթիվ խնդիրներ կան. կարգավորվել է դրանցից մեկը՝ բարեկարգվում են գյուղ տանող ճանապարհը և գյուղամիջյան որոշ հատվածներ: REGIONSTV-ի աշխատանքային խումբը եղել է Հարժիսում, ծանոթացել գյուղաբնակներին հուզող խնդիրներին, կատարվող աշխատանքներին, զրուցել իրենց ծննդավայրը սիրող հայրենասեր մարդկանց հետ: